ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՈՒշքի՛ եկ, հայ ժողովուրդ, քո ընտրած սրիկա իշխանությունը քեզ տարել է սպանդանոց

ՈՒշքի՛ եկ, հայ ժողովուրդ,  քո ընտրած սրիկա իշխանությունը քեզ տարել է սպանդանոց
30.05.2023 | 08:41

Ակնհայտ է, որ նիկոլական քաղաքականության պատճառով ողջ հայ ազգը հայտնվել է մասսայական դեպրեսիայի, ապատիայի վիճակում։

Անցած հինգ տարիներին, Փաշինյանին և նրա ազգադավ թիմին հաջողվեց յուրաքանչյուրի մեջ սերմանել նվաստացման, անզորության, հուսահատության զգացումը։ Վիճակ, որի արդյունքը եղավ ազգին, ներքին կառավարման ողջ համակարգին լռեցնելը, ապա պատերազմի հրահրումը, որի հետևանքը եղավ Արցախի 75 %-ի հանձնումը թշնամուն, և երկրորդը՝ Հայաստանի շուրջ 200 քառ. կմ տարածքի նվիրումը թշնամուն և այդ երկուսի արդյունքում հրաժարումն Արցախից, Հայաստանի որոշ բնակավայրերից, որպես ադրբեջանական անկլավներ և վերջում Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, ինչը, ի վերջո, կնշանակի Հայաստանի տարածքի բաժանումը երկու մասի և երկրի բնակչության թվի շատացումը ի հաշիվ միգրացիայի հարակից մուսուլմանական երկրներից։

Այս ամենի արդյունքում, առաջիկա 10-15 տարիների ընթացքում, արդեն կլուծվի Հայաստանի անհետացման հարցը երկրագնդի քաղաքական և աշխարհագրական քարտեզից։

Ահա այն ամենը, ինչ բերեց հայ ազգի գլխին սուտասան, խաբեբա, մարդասպան և կոռուպցիոներ հանցագործ Նիկոլ Փաշինյանն իր անբարոյական, փողամոլ և թրքամոլ, ճորտացած թիմի հետ։

Նման իրավիճակում, ո՞րն է ելքը…

Ելքը մեկն է՝ ազգի միավորումը, անկախ քաղաքական հոսանքների, հայրենասեր և ազգային ավանդույթներին նվիրված գործիչների համախմբումը, որին անպայման պետք է միանան հոգևորականությունը և զինվորականությունը:

ՈՒ մոբիլիզացված սոցիոլոգների, հոգեբանների, իրավաբանների միջոցով պետք է սկսել ժողովրդի առողջացման գործընթացը, նրա զարթոնքի ապահովումը։ Միաժամանակ անհապաղ սկսել ներկա իշխանության հրաժարականի, իսկ անհրաժեշտության դեպքում հարկադիր հեռացումը պետության կառավարումից և այն ժամանակավորապես հանձնել հայրենասեր կառավարիչներին, մինչ նոր ընտրությունները։

Ո՛չ մի դեպքում այդ գործընթացին մոտիկ չթողնելով ներկա օլիգարխներին, իշխանությունում արդեն եղած բախտախնդիր իշխանիկներին, ազգային «ջոջեր» ինքնահռչակված սուտ առաջնորդներին։

Եթե այս ամենն արագ չարվի, եթե ազգը արագ չազատվի այսօրվա սրիկա և ազգադավ իշխանություններից, ուրեմն վաղը չենք ունենա ո՛չ Հայաստան, ո՛չ պատմություն և ո՛չ էլ հայի անձնագրերով քաղաքացիներ։

Կդառնանք մարդաբանական թանգարանի նմուշ։

ՈՒշքի՛ եկ, ո՛վ հայ ժողովուրդ:

Քո ընտրած սրիկա իշխանությունը քեզ տարել է սպանդանոց:

Փրկի՛ր ինքդ քեզ։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2366

Մեկնաբանություններ